Տեր Մուշեղ քահանան, դիմելով Վեհարանի մոտ հավաքված ոստիկաններին և ԱԱԾ աշխատակիցներին, ասել է, որ «բ»կարող են իրենց հեռացնել«/բ», բայց փոխարենն «այլ ազգ է գալու, աղանդներն են գալու», հայտնում է Panorama.am-ը։
«Մենք ձերն ենք, ու դուք մերն եք։ Մենք ձեր ուրախության և տխրության ընկերներն ենք։ Ձեր ննջեցյալների հուղարկավորություններն առ Աստված բարեխոսողներն ենք։ Ձեր երեխաների մկրտության ու պսակադրության հոգևորականներն ենք։ Այո՛, կարող եք մեզ վերացնել ու հեռացնել, բայց մեր փոխարեն այլ ազգ է գալու։ Մեր փոխարեն աղանդներն են գալու և ձեր երեխաներին այլևս Քրիստոսի անունով չեն մկրտելու»,-դիմելով ոստիկաններին՝ ասել է Տեր Մուշեղ քահանան։
Նա նաև շեշտել է, որ իրենք պատրաստ են մինչև վերջ պաշտպանելու Մայր Աթոռը։ Ըստ նրա՝ իրավապահները կարող էին իրենց գործողությունները իրականացնել առանց նման ծավալով ուժի ներգրավման։
«Մենք պատրաստ ենք մեր Մայր աթոռի համար պաշտպան կանգնել մինչև վերջ։ Այն, ինչ դուք անում եք, կարող էիք հանգիստ անել հինգ հոգով, բայց նայեք, տեսեք` ինչ բազմությամբ եք եկել։ Դուք դուրս եք եկել ձեր սրբության, ձեր աստծո դեմ։ Զգույշ եղեք, Աստված երկնքից տեսնում է։ Այս բարկությունը ազգի վրա է գալու»,–ասել է նա։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։