27 հունիսի 2025 - 15:54 AMT
Հարցում․ Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Փաշինյանը չպետք է խառնվի եկեղեցու ներքին կյանքին

«Գելլափ Ինթերնեյշնլը» հարցում է իրականացրել ՀՀ ամբողջ տարածքում, որին մասնակցել է 1000 մարդ։

Քաղաքացիներից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, քանի որ, ըստ վարչապետի տեղեկությունների, Վեհափառը խախտել է կուսակրոնության կանոնը և ունի զավակ, հայտնում է Aysor.am-ը։

Հարցվածների 35.4 տոկոսը պատասխանել է, որ չի ընդունում վարչապետի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, 24.3 տոկոսը կարծում է, որ սա քաղաքական քայլ է՝ ուղղված եկեղեցու հեղինակության նվազեցմանը:

18.6 տոկոսը կարծում է, որ դա պետք է քննարկվի եկեղեցու ներսում:

14.7 տոկոսն էլ լիովինհամակարծիք է Փաշինյանի հետ։ Եթե փաստերը ճիշտ են, կարծում են, որ Վեհափառը պետք է հրաժարական տա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։