Երևանի զգալի մասը հոսանքազրկված է եղել, ինչը համընկել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իրադարձությունների հետ, որտեղ ԱԱԾ–ն փորձում էր ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
ՀԷՑ-ից հայտնել են, որ մայրաքաղաքի 30-40 տոկոսը մնացել է առանց հոսանքի, սակայն այդ անջատումը չեն իրականացրել իրենք, այլ՝ ԲԷՑ-ը, հայտնում է «Փաստինֆոն»։
Վերջինս հանդիսանում է պետական կազմակերպություն, և առայժմ անհասկանալի պատճառներով է իրականացրել անջատումը։
ՀԷՑ-ը տվյալ գործողությունն անվանել է կասկածելի սաբոտաժ։