27 հունիսի 2025 - 17:59 AMT
Խուդաթյանը Թուրքիայում քննարկել է հայ-թուրքական էներգետիկ համագործակցության հնարավորությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ` քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է թուրքական կողմը՝ Բայրաքթարը գրառում է արել X-ի միկրոբլոգում։

«Ստամբուլում հանդիպեցի Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ Քննարկեցինք Թուրքիայի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ։