ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը գլխավորող Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ հանդիպմանը ներկայացրել COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել COP17-ի շրջանակում ՕՊԵԿ հիմնադրամի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Զրույցի մասնակիցները դրական են գնահատել Հայաստանի և հիմնադրամի միջև ձևավորված փոխգործակցության մակարդակը։ Նրանք անդրադարձ են կատարել հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ընթացող նախաձեռնություններին, ինչպես նաև խոսել են ՀՀ զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության հնարավոր շարունակության մասին։