Իրավապահները բերման են ենթարկում ՀՀ քննչական կոմիտեի մոտ հավաքված քաղաքացիներին, որոնք եկել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին սատարելու։
Սրբազանն այս պահին ՔԿ–ում է։ Բերման ենթարկվածների թիվը մոտ է 20-ին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,– հայտնել են ՆԳՆ–ից։
Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։
ԱԱԾ–ն հայտարարեց, որ, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։ Որոշ ժամանակ անց Աջապահյանը հայտարարեց, որ ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ներկայանալու ՀՀ քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա մեքենայով հասել է ՔԿ