Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: