Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի չորս ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ։
Եզրափակչում հանդես կգան 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը, 62 կգ Պավել Նազարյանը և 68 կգ Արամ Սարգսյանը, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտի հնարավորություն են ստացել 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը։
Մրցաշարում սփոփիչ գոտեմարտերի փուլում պայքարը շարունակելու են 41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը։