30 հունիսի 2025 - 12:56 AMT
Ըմբիշ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին ու դարձել պատանեկան ԵԱ չեմպիոն

Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 68 կգ Արամ Սարգսյանը եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիր։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ, հայտնում է Aysor.am-ը։

44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ նթիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը։