Բելգիայի հայ համայնքը հայտարարել է, որ վերջին օրերին «Հայաստանում իրականացվող սանձարձակ հարձակումներն ուղղված էին, ոչ միայն Վեհափառ Հայրապետի դեմ, այլև ազգի միասնության, ազգային ինքնության դեմ»։
«Փաշինյանը այս արտահայտություններն անում է հայ ժողովրդի հիմքերը խարխլելու համար»,- Բելգիայի հայկական եկեղեցում ասել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը՝ ներկայացնելով Բելգիայի հայերի հավաքական հայտարարությունը, գրում է Panorama.am-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ նույնիսկ իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններից հետո էլ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենահարգանք վայելով ինստիտուտը։
Մտահոգություն է հայտնվում, որ հարձակումներն ու կալանավորումները բոլոր նրանց դեմ են, ովքեր կփորձեն իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ ազատ քննադատություն հնչեցնելով այսօրվա իշխանությկան դեմ։
Կարեն Թադևոսյանը հայտարարել է, որ եկեղեցուց գնալու են Բելգիայում Հայաստանի դեսպանատուն և ծեղկեպսակներ են դնելու այնտեղ՝ խորհրդանշելով հայաստանում ժողովրդավարության վախճանը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։