«Ձերբակալվել է Sputnik Ադրբեջանի գրասենյակում աշխատող ՌԴ ԱԴԾ 2 գործակալ», գրում է Minval.az-ը։
Նշվում է, որ գործակալությունը փաստացի շարունակում է աշխատել՝ աշխատակիցներն այցելում էին գրասենյակ։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանք շարունակում են ստանալ աշխատավարձ, մասնակցել միջոցառումների և վստահ են, որ շուտով կվերականգնի ամբողջական գործունեությունը։
Այդ գործողությունները հաջորդել են Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության այցի չեղարկմանը Մոսկվա և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկմանը, որոնց պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնություններն են»։
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալման և սպանության մասին Բաքվի հայտարարությունները։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այդ գործողությունների ընթացքում ադրբեջանցի եղբայրներ են սպանվել, կան նաև վնասվածքներ ստացածներ։