30 հունիսի 2025 - 16:40 AMT
«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները:

Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։ Քաղաքապետը հանձնարարել է շինարարությունը սկսել հնարավորին սեղմ ժամկետներում: