«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնած մտահոգությանը «եկեղեցու վրա հարձակումների առնչությամբ», հույս է հայտնել, որ նրա «խոսքերը թեմային չտիրապետելու հետևանք են, ոչ թե ահաբեկչությունը խրախուսելու փորձ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում «Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են»:
Նախ՝ Հայաստանում ընթացող գործընթացները Հայաստանի ներքին գործն են: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը ուղիղ միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչեր հնչեցնող շրջանակների բառամթերքի հետ: Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ։
Հուսանք` դա ընդամենը թեմային սխալ տիրապետելու հետևանք է, ոչ թե Հայաստանում ահաբեկչությունը խրախուսելու փորձ»,- գրել է Կոնջորյանը:
Միրզոյանն, արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնած մտահոգությանը «եկեղեցու վրա հարձակումների առնչությամբ», ասել է, որ ավելի կլինի Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԵ շուրջ «կոնֆլիկտը պետք է կարգավորվի» և որ ՌԴ–ն շահագրգռված է, որ եկեղեցին «չենթարկվի անհիմն հարձակումների»։