30 հունիսի 2025 - 18:04 AMT
Ադրբեջանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ ռուս լրագրողների ձերբակալության պատճառով

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ «Ադրբեջանի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության պատճառով», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների ապօրինի ձերբակալության կապակցությամբ, որոնց հանդեպ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի հարց չեն ունեցել, ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը»,–հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ուժային կառույցները գործողություն են իրականցնում Sputnik–ի գրասենյակում, և որ 2 աշխատակից ձերբակալվել է «ՌԴ ԱԴԾ գործակալ լինելու> մեղադրանքով

Բաքվի այդ գործողությունները հաջորդել են Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության Մոսկվա կատարելիք այցի և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկմանը, որոնց պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնություններն են»։