Ամուսնացյալ քահանա Նարեկ Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «լինելով ամուսնացյալ քահանա, չունի եղբայր ի դեմս «վարչապետի»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»։
«Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայև այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն»հոգևոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։
Նաև թող բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ եղբայրներ լինելով մեր հոգու տան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը Հիսուս Քրիստոսով շարունակում է, մնալ ու հովվել իր հոգևոր զավակներին` համայն Հայությանը, բայց նրան ուզո՞ւմ ես փոխել։
Ահավասիկ այդպես արտահայտվելուց. անդրադարձիր, որ Միքայել արքեպս. Աջապահյանը իմ թեմի առաջնորդն է, որը հանդիսանում է նաև իմ հոգևոր հայրը, ինչպե՞ս է պատահել, որ եղբայրներ ենք ու դու մեր հորը ապօրինաբար կալանավորել ես, բաց թող նրան...
Ես ինձ որբացած եմ զգում, բա դու՞։ Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես` սրբապիղծինը.
֊Ուղղվիր, հրաժարվիր պղծություններից։
Լինելով քահանա, կոչ եմ անում մերկապարանոց հայտարություններով չգայթակղեցնել իրապես եղբայրներին.
Ավետարան ըստ Մաթեոսի 18:7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։
Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված ու հարգիր Աստծուց մեզ, բոլորիս տրված` Սրբությունները, որովհետև. ֊Վերևն Աստված Կա»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։