«Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հնարավոր պետականացմանը, նշել է, որ պետությունը լավ կառավարիչ չէ։
«Պետությունը լավ կառավարիչ չէ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Կարապետյանն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում մոտ 200 պետություններից ընդամենը երկուսն են պետականացրել իրենց էլեկտրական ցանցերը։
«Պետությունը լավ կառավարիչ չի։ Մենք կարող ենք չէ՞ գուշակել, ինչ է լինելու հետո»,- նշել է Կարապետյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: