1 հուլիսի 2025 - 12:14 AMT
Խաչատուրյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, նշել է, որ Ֆրանսիայի համերաշխությունն է հայտնել «հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»։ Այդ մասին ասվում է նրա X-ի միկրոբլոգում։