Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։
Այստեղ կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։
«Այս սրահում միավորել ենք կապի միջոցներն ու խելացի տների լուծումները՝ հաճախորդներին առաջարկելու ծառայությունների ամբողջական փաթեթներ: Team Place-ը Team ընկերությունների խմբում ներառված մեր երկու ընկերությունների հաջող համագործակցության, ինչպես նաև ամենաժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց էլ ավելի մոտ դարձնելու ևս մեկ օրինակ է»,-նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Team Place-ում ներկայացված է ավելի քան 300 միջազգային մրցանակի արժանացած աշխարհահռչակ Aqara բրենդի լայն ապրանքատեսականին: Aqara-ի ապրանքները հատկապես հարմարեցված են բարելավելու առօրյա կյանքը՝ տարածքները դարձնելով առավել անվտանգ և օգտվողների փոփոխվող կարիքներին համապատասխան:
«Կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը՝ ժամանակակից, խելացի և համակարգային տարատեսակ ծառայություններն առաջարկում ենք մեկ հասցեում: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է վստահ լինել, որ իր պատկերացումները կդառնան իրականություն մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի և կիրառած նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում խելացի լուծումների ներդրմանը, ինչը թույլ է տալիս մեկ հպումով կառավարել տան բոլոր համակարգերը՝ ապահովելով հարմարավետություն, էներգախնայողություն ևանվտանգություն»,-ասել է Team Systems-ի տնօրեն Նելլի Մալյանը:
Team Place-ում այժմ գործում են հատուկ առաջարկներ Team Telecom Armenia-ի հաճախորդների համար․ 12 ամսով բաժանորդագրվելով COSMO 4-ին` հնարավոր է ստանալ Aqara խելացի բոլոր սարքավորումների փաթեթները 10 % զեղչով, իսկ COSMO ծառայությունից արդեն օգտվողները կարող են ընտրել անհրաժեշտ սարքը՝ հատուկ արժեքով: