ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.2 մլրդ դրամով։
«Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավելի են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։»,- նշված է գրառման մեջ։