1 հուլիսի 2025 - 13:57 AMT
Բաքուն հայտարարել է, որ Փեզեշքիանը կայցելի Ստեփանակերտ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին, որը հուլիսի 3-4–ն անցնելու է Ստեփանակերտում, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները նաև հայտնել են, որ միջոցառմանը մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Ավելի վաղ հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայերի նյութական ժառանգության պահպանության վիճակին, ասել էր, որ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով, իսկ բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել:

«Ամեն մի հայ տուն մաքրված է: Եվ այդ տներն արդեն իսկ նախատեսված են ադրբեջանցի վերաբնակիչների համար: Հայկական բիզնեսն այժմ տրվում է ադրբեջանցիներին։ Նույնիսկ բազմաբնակարան շենքերը վերածվում են համալսարանական հանրակացարանների՝ ադրբեջանցի ուսանողների համար»,–գրել էր նա։ .