1 հուլիսի 2025 - 16:00 AMT
Նախագիծ․ Տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու հարկային միջավայրը կբարելավվի

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որն ուղղված է մեքենաների վարձույթի և լիզինգի ոլորտում հարկային միջավայրը բարելավելուն։

Պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը առնչվում է երկու տարի առաջ ընդունված կարգավորումներին, որոնք վերաբերել են մեքենաների վարձույթով տրամադրող և լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հարկային դժվարություններին։ Նախաձեռնության նպատակն է վերացնել այդ խոչընդոտները, հայտնում է 1lurer.am-ը։

Ինչպես առաջարկվել է, շահութահարկի մարժան պետք է վերացվի։

Նախագծի վերջնական խմբագրությամբ սահմանված է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, սակայն ներկայումս առաջարկվում է այդ ժամկետը մեկ ամսով հետաձգել։