Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին Ռուսաստանի ԱԳՆ‑ում բանավոր նոտա են հայտնել՝ պահանջելով անհապաղ ազատել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի ուժային կառույցները գործողություն են իրականցրել Sputnik–ի գրասենյակում, և որ 2 աշխատակից ձերբակալվել է «ՌԴ ԱԴԾ գործակալ լինելու» մեղադրանքով:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպմանը դեսպանին նաև պաշտոնապես բողոք է ներկայացվել Ադրբեջանի վերջին ոչ բարեկամական քայլերի վերաբերյալ, որոնք նպատակ ունեն երկկողմ հարաբերությունները քայքայելու, գրում է ՏԱՍՍ–ը։
Այս քայլերի թվում դիվանագիտական գերատեսչությունը ընդգծել է բարձր մակարդակի միջպետական երկխոսության միջոցառումների չեղարկումը, ադրբեջանական լրատվամիջոցներում «ռուսոֆոբիայի արշավը», «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության և նրա աշխատակիցների դեմ իրավապահների գործողությունները, ինչպես նաև մշակութային բոլոր միջոցառումների չեղարկումն Ադրբեջանում։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ‑ն ընդգծել է, որ Եկատերինբուրգում վերջերս ձերբակալված, ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին առնչվող քննիչ գործողությունները տեղի են ունեցել Ռուսաստանի օրենսդրությանը համահունչ՝ ծանր հանցագործությունների բացահայտող դատավարության շրջանակներում, ներառյալ ադրբեջանցի քաղաքացու դեմ ուղղված դեպքերը։
Գերատեսչությունում նաև նշել են, որ Բաքվի փորձերը մեղադրել ռուս իրավապահներին լիազորությունների գերազանցման մեջ դիտարկվում են որպես «միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին»։
Ըստ ՌԴ–ի Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի վարչության տվյալների, հունիսի 27‑ին Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործողությունը, որը կապ էր ունեցել 2001‑ին, 2010‑ին և 2011‑ին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի հետ: Ձերբակալվել է ՌԴ 6 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է սրտային անբավարարության պատճառով, իսկ երկրորդի մահվան պատճառները պարզվում են։
Չեղարկվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության Մոսկվա կատարելիք այցը և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները, որի պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնություններն են»։