1 հուլիսի 2025 - 18:10 AMT
ԱԳՆ․ ՌԴ ուժայինների գործողությունները Եկատերինբուրգում եղել են օրինական

ՌԴ ԱԳՆ–ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին ասել են, որ Եկատերինբուրգում, որտեղ ադրբեջանցիներ են ձերբակալվել, ուժային մարմինների գործողությունները կատարվել են Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, տեղեկացնում է ԱԳՆ–ը։

«Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալությունը, որոնք ծագումով ադրբեջանցիներ են, իրականացվել են Ռուսաստանի օրենսդրության լիակատար համապատասխանությամբ՝ հիմք ընդունելով նախորդ տարիներին Ռուսաստանի Դաշնության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ, կատարված ծանր հանցագործությունների փաստերով քրեական գործերի քննությունը», –նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։

Հունիսի 29-ին դատարանը մինչևհուլիսի 19–ը կալանավորել է երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին։

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ նախնական տվյալներով մեղադրյալներից մեկը մահացել է սրտային անբավարարությունից, իսկ երկրորդի մահվան պատճառները դեռ պարզվում են։

Բաքուն չեղարկվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության Մոսկվա կատարելիք այցը և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները, որի պատճառը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնություններն են»։

Ադրբեջանի ՆԳՆ–ն իր հերթին հայտարարել է «ռուսաստանցիների 2 հանցավոր խմբավորումներ» վնասազերծելու մասին։

Ադրբեջանի ուժայինները ձերբակալել են ռուսաստանցիների, ովքեր կասկածվում են թմրանյութերի առեւտրի և կիբերխարդախության մեջ։

Հրապարակվել են օպերացիայի կադրերը, գրում է Trend-ը։

Ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Photo. Ria Novosti