Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվել է Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնն է ճանաչվել։
Մրցույթի ընթացքում Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ամենաշատն է խոցելիություններ հայտնաբերել գործընկեր կազմակերպությունների թվային հարթակներում։
«Միջոցառման արդյունքում մեր թիմի կողմից հայտնաբերվել են խոցելիություններ, որոնց վերացումից հետո մեր գործընկերների բանկային հավելվածները կլինեն ավելի պաշտպանված: Կիբեռանվտանգության ոլորտում սա համակարգային խնդիր է, և յուրաքանչյուրի խոցելիությունն ազդում է բոլորիս վրա։ Սրանով մենք բարձրացնում ենք բանկային համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։
«Երկրորդ տարին է, որ նման միջոցառում ենք անցկացնում, բայց այս տարվա թիմերը շատ ուժեղ էին։ Առաջին տեղը գրավեց Ակբա բանկի թիմը։ Նախորդ տարի Ակբա բանկի թիմը մասնակցում էր որպես «թիրախ» կազմակերպություն ու մասնագետներին հորդորում էր, որ ստուգեն իր համակարգը, փորձեն գտնել խոցելիություններ, որոնց գտնելու դեպքում բանկը խոստանում էր խրախուսել, իսկ արդյունքում բանկը ավելի կուժեղանար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։
«Ես կողմ եմ արդյունքներով գնահատելուն. առաջին տեղը զբաղեցրել է Ակբա բանկը, երկրորդը՝ Krisp-ի թիմն է, իսկ երրորդը՝ Կենտրոնական բանկի թիմը»,- նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։