1 հուլիսի 2025 - 18:22 AMT
«Մարգարյան» ծննդատան ղեկավար է դարձել է Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան ծննդատան» տնօրեն։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 30-ին տեղի ունեցավ «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ հաստատվեց իմ նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։

Հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև, շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել եվ քաջալերել է ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք Ձեր կողքին ենք»,–գրել է նա։

Սերգեյ Խաչատրյանը 2010–ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, 2019-ին նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն։ Խաչատրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2025 թվականի ապրիլի 22-ին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։