2 հուլիսի 2025 - 10:42 AMT
Արգիշտիի և Իտալիայի փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հուլիսի 3-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում: