Հուլիսի 1‑ին Բաքվի զինդատարանում շարունակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։
Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Նշվում է, որ ամբաստանյալը ստացել է ռուսերենի թարգմանիչ, և իր ընտրած պաշտպանին, գրում է APA-ն:
Պաշտպան Ավրահամ Բեռմանը հայտնել է, որ հունիսի 23‑ին դատավորների կոլեգիան թույլատրել է ծանոթանալ փետրվարի 13‑ի և 17‑ի նիստերի արձանագրություններին, որոնք տրամադրվել են։ Նա նշել է, որ այժմ պաշտպանը և Վարդանյանը ցանկանում են ուսումնասիրել նախապատրաստական նիստի որոշումը և խնդրում են տրամադրել այդ օրերին ներկայացված միջնորդությունների արձանագրությունները։
Դատավոր Աղաևը նշել է, որ դատարանը մինչ այժմ ապահովել է ամբաստանյալի հասանելիությունը անհրաժեշտ փաստաթղթերին և պատրաստ է շարունակել դա։
Այնուհետեւ դատարանում լսվել են այսպես կոչված տուժողներին, որոնք պատմել են պատերազմական գործողություններին իրենց մասնակցության և վիրավորումների մասին։
Նիստի ընթացքում ներկայացվել են «տուժածների» անցկացված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները:
Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 8-ին:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։