2 հուլիսի 2025 - 14:23 AMT
Կարապետյանի պաշտպանության խորհուրդ. ՀԷՑ–ի աշխատողների խախտված իրավունքները կվերականգնվեն

Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք», հայտնում է News.am-ը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն ՀԷՑ-ի աշխատակիցներին, «ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից», իսկ ովքեր «ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։

«Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել է մայրաքաղաքում անցկացվելիք երթի մասին, որը կազմակերպվում է ի նշան բողոքի։ Նա հանրությանը կոչ է արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվել Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու տարածքում, որտեղից երթի մասնակիցները կշարժվեն դեպի «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքի վայր։