Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են Հայկական էլեկտրացանցերի պետականացմանը։
Նա արձագանքել է ընդդիմադիր խմբակցության քննադատություններին՝ կապված օրինագծերի ենթադրյալ սահմանադրականության խախտման հետ՝ մատնանշելով իրավական ընթացակարգերը, որոնցով կարող են առաջնորդվել ընդդիմադիրները, հայտնում է Radar Armenia-ն։
«Սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է ՍԴ-ն։ Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, իսկ եթե կարծում եք՝ սահմանադրականության խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրականության շրջանակներում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: