3 հուլիսի 2025 - 16:34 AMT
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, երբեմն հորդառատ

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։