Ձերբակալվել է քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նա գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում»,- գրել է նա։
Քննչական կոմիտեից ասել են, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ․ Չ․-ի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։
Ասվել է նաև, որ նա ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով։
Չախալյանը «Կամք» նախաձեռնության ղեկավարն է։