Հունիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ կոտրել են համալիրի պահեստային տարածքի դուռը, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Սարգիս Ա․-ն, իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Ս․-ն և 15-ամյա Ա․ Ա․-ն ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Մալաթիայի համայնքային ոստիկանությունը պարզել է, որ վնասված գույքի օրինական սեփականատերը 70-ամյա Եղիշե Պ․-ն է, ով կրել է մոտավորապես 150 հազար դրամի նյութական վնաս։
Դեպքի առթիվ Մալաթիայի ոստիկանության բաժնում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք արդեն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։