4 հուլիսի 2025 - 15:31 AMT
«Տաշիր գրուպի» գործով արդեն 4 կալանավորված կա

Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Տաշիր գրուպի» հետ կապված փողերի լվացման և զգալի չափերի հարկերից խուսափելու գործով այժմ մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ նրանք կալանավորվել են, հայտնում է Radar Armenia-ն։

Սակայն նրանց ինքնությունը և զբաղեցրած պաշտոնները մարմինը չի հստակեցրել։

ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու հարկային խախտումների դեպքերին, հուլիսի 2-ին «Տաշիր գրուպ» ընկերության centrալ գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։