Հայաստանից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից, հայտնում է ՍԱՏՄ-ն:
«Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:
Համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի՝ արգելվում է`
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի 1442-Ն որոշման հավելվածի՝ բեռն արտահանելու համար արտահանողը էլեկտրոնային եղանակով տեսչական մարմին պետք է ներկայացնի հայտ՝ նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողի տվյալները (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռը ստացողի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը-ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը:
Բեռի ծագման վայրի համապատասխան հայտը ստանալուց հետո տեսչական մարմնի մարզային կենտրոնը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզել՝
Նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու և սահմանված պահանջները բավարարվելու դեպքում Տեսչական մարմնի մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սահմանված պահանջներին չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում, մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքները ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
«Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման 1-ին հավելվածի՝ անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման համար տրվում են սույն որոշման հավելվածների ձևերի, Եվրոպական Միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:
Համաձայն ՀՀ 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշման 1-ին հավելվածի՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է կենդանիների համարակալման էլեկտրոնային «ԱնիՊաս» (AniPas) համակարգից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։