4 հուլիսի 2025 - 16:49 AMT
Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ անկախության տոնի առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Նա գրառում է արել X սոցիալական հարթակում՝ հայտնելով իր լավագույն բարեմաղթանքները։

«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, տարածաշրջանային խաղաղության խթանմանն ու տնտեսական զարգացմանը»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նշել է, որ ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում շեշտել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը։