Հեռուստապրոդյուսեր, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել երկու ամսով կալանավորված գործարար և բարերարՍամվել Կարապետյանին։
Մարտիրոսյանը նշել է, որ Կարապետյանն աջակցել է իրեն, ինչպես հազարավոր հայերի, և վստահություն է հայտնել, որ նա «պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից»։
Մարտիրոսյանի հայալեզու գրառումը Instagram-ի stories բաժնում հրապարակել է նրա կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը,:
«Վերջին օրերին ինձ հարցնում են մեր հայրենակցի՝ մեծ գործարարի և բարերարի, ինչպես նաև իմ ավագ ընկերոջ շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ ինձ՝ տարբեր հարցերում։ Իհարկե, ինձ հուզում է այս իրավիճակը, և հուսով եմ՝ այն շուտով կլուծվի՝ Կարապետյանը կստանա ազատություն ու կվերադառնա իր ընտանիք։
Վստահ եմ՝ մեր մեծ հայրենակիցը պատվով կանցնի այս բարդ իրավիճակի միջով։ Ուժ ու կորով եմ մաղթում Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին», — ասել է Մարտիրոսյանը։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։