4 հուլիսի 2025 - 17:40 AMT
Մելիքյան․ Բագրատ սրբազանի գործով կալանավորվածների թիվը հասել է 16-ի

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գործով կալանավորվածների թիվը հասել է 16-ի։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ նրանց թվում է նաև «Կամք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար ու ակտիվիստ Վահագն Չախալյանը, ով ձերբակալվել է հուլիսի 4–ին։

Նա հիշեցվել է, որ Ազգային ժողովում կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Նա չի բացառել, որ նոր մարդիկ էլ կարող են ներգրավվել։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։