4 հուլիսի 2025 - 18:46 AMT
Սարգիս Կարապետյան. Հայրս շատ ձիգ է ու պինդ

Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, անդրադարձել է իր հոր կալանքի հարցով դատական որոշմանը՝ ընդգծելով, որ դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած վճիռը որևէ անակնկալ չի եղել իրենց համար։

«Շատ սպասելի էր, ուրիշ տարբերակ չկար, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ իր հայրը շատ լավ տրամադրություն ունի, շատ ձիգ է ու պինդ։։

Սարգիս Կարապետյանը նշել է, որ հնարավորություն է ունեցել տեսակցելու հորը, փոխանցել է բոլորին, որ լինեն դուխով։

Երևանում մեկնարկել է հաջակցություն Կարապետյանի անցկացվող երթը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։