Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հրապարակած հերքմանը, որը վերաբերում է Բագրատ սրբազանի գործով տարածված ձայնագրությունների հնարավոր մոնտաժին։
Փաստաբանը, որն ավելի վաղ հաստատել էր, որ հրապարակված ձայնագրությունում «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ խոսքեր եթե ասվել են, ապա դա վերաբերել է թմրավաճառներին, հեգնանքով է արձագանքեց Քննչական կոմիտեի հերքմանը
«Հա, չէ, կտրած-կպցրած բան չկա, ոնց կարելի էր կասկածել սիվիկ-իրավապահների պարկեշտության վրա
Կից նկարներում քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունների հաջորդական հատվածներ ու գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած հրապարակային միջնորդագրից հատվածները։ Ընդամենը մի դրվագ` ձեռքի հետ»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Խուդոյանը կոչ էէր արել իրավապահ մարմիններին, որ հրապարակեն առկա ձայնագրություններն ամբողջությամբ՝ առանց մոնտաժի։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։