«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ ծանուցումներ են ստացել՝ ժամը 17:30-ին ներկայանալու ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմիններ։
«Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»,- ասվում է հայտարարությունում։
Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, անդրադարձել է իր հոր կալանքի հարցով դատական որոշմանը՝ ընդգծելով, որ դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած վճիռը որևէ անակնկալ չի եղել իրենց համար։ Նա նշել է, որ իր հայրը շատ լավ տրամադրություն ունի, շատ ձիգ է ու պինդ։։