Դատարանը մասնակի բավարարել է Opel մակնիշի վարորդներին «համբալ» ասելու գործով վարորդների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր։ Այդ մասին հայտնել է Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության Գիգո Իսկանդարյանըմ։
Վարորդները պահանջել էին 500,000 դրամ, դատարանը բավարարել է 250,000 դրամը, հայտնում է Panorama.am-ը։
«Միջոցներն օգտագործվելու են բարեգործական նպատակով»,-ասել է Իսկանդարյանը։
2024–ի դեկտեմբերին կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Oragir.news-ի հարցման ժամանակ Տիգրան Ավինյանի հայրն արդարացրել էր թանկացումն ու հայտարարել. «Պիտի 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։