7 հուլիսի 2025 - 11:38 AMT
Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը

Հուլիսի 6–ին Մոսկվայի Եկատերինյան այգում անցկացվել է «Ծիրան» անվանումը կրող հայկական ամենամյա փառատոնը։

Միջոցառման ընթացքում եղել է լուսանկարների ցուցահանդես, հայկական ազգային տարազներով ցուցադրություն, վարպետության դասեր, ֆուտբոլային խաղեր, շախմատի և նարդու մրցաշարեր, հայտնում է Sputnik Արմենիան։

Ներկաները հյուրասիրվել են Հայաստանից հատուկ չվերթով բերված ծիրանով։

Նախօրեին Մոսկվայի Եկատերինյան այգում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների փառատոն: Երկար և կարճ նարդու մրցաշարերում մրցանակային տեղեր են զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչները: