7 հուլիսի 2025 - 12:02 AMT
Ավինյան․ Օպերայի շենքը 30 տարվա մեջ առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը 30 տարում առաջին անգամ ենթարկվել է ամբողջական լվացման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև նշել է, որ շուտով շենքը նոր գեղարվեստական լուսավորություն կունենա։

«Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ։

Շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ։