Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի պատվիրակ Սարգիս Բեգոյանը (61 կգ)։
Եզրափակիչ փուլում նա հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ադլան Սայտիևին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի թիմի անդամ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ քաշային կարգ) 3:0 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ՝ ապահովելով բրոնզե մեդալ։