ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ մասին ասվում է նախարարության X միկրոբլոգում։
«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հուսով ենք, որ բոլոր տուժածները կապակքինվեն»,- ասվում է գրառման մեջ։
Հորդառատ անձրևներից հետո Տեխասի կենտրոնական շրջաններում տեղիի ունեցած ջրհեղեղի հետևանքով 80 մարդ է զոհվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է բավարարել Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթի արտակարգ դրություն հայտարարելու պահանջը։