7 հուլիսի 2025 - 15:04 AMT
ՀԿԿ-ն չի հաստատել Վարդենիսում ձերբակալությունների լուրը՝ քննչական գործողություններ են

Հակակոռուպցիոն կոմիտեն հերքել է Վարդենիսում վաղ առավոտյան իբրև իրականացված ձերբակալությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, հայտնում է «Փաստինֆոն»։

Համացանցում տարածված էին պնդումներ, թե առավոտյան ժամերին ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատյանը։

ՀԿԿ –ից նշել են, որ նրանք ձերբակալված չեն։

«Հիշյալ անձիք ձերբակալված չեն, նրանց մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ», -հայտնել են պաշտոնաան մարմնից՝ ձեռնպահ մնալով հայտնել, թե ինչ վարույթի շրջանակներում են նրանց հետ կատարվում քննչական գործողությունները։

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը, արձագանքելով այն լուրերին, թե իրեն և «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին վաղ առավոտյան ձերբակալել են, պարզաբանել է, որ այս պահին չի գտնվում աշխատանքի վայրում, սակայն ազատության մեջ է։