7 հուլիսի 2025 - 16:37 AMT
Միքայել սրբազանի պաշտպաններ․ Փաշինյանի հայտարարությունը գնահատում ենք որպես պատվեր իրավապահներին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպանական խումբը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումը՝ գնահատելով այն «որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն»։

«Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել ...»:

Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,–ասվում է հրապարակման մեջ։

Փաշինյանը գրել է․ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։