7 հուլիսի 2025 - 17:38 AMT
Նախարար․ Հուլիսի 3-6-ը հայկական կոնյակով 46 բեռնատար է մուտք գործել Ռուսաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին վրաց-ռուսական սահմանը հատել է հայկական կոնյակ տեղափոխող 46 բեռնատար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հուլիսի 3-6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար»,–ասվում է գրառմանմեջ։

Նախարարը մի քանի օր առաջ նշել էր նաև, որ հունիսի 1-ից 29-ը Ռուսաստանի տարածք է անցել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ նշված ժամանակահատվածի վերջին երեք օրերին։

Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։