7 հուլիսի 2025 - 18:39 AMT
Արցախի պետնախարար. Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ Ազատության հրապարակում

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, որը միաժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմում է, կոչ է արել բոլորին միանալ հուլիսի 12-ին նախատեսված հավաքին, որը տեղի է ունենալու Ազատության հրապարակում։

«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։

Կո՛չ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու այս ժամանակի բեռը և ձևավորելու մեր երեխաների ապահով վաղվա օրը։

Այս պայքարը մերն է՝ մեր ընտանիքների և ամբողջ ազգի ապագայի համար»,–գրել է նա։

Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։