Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ԱԳՆ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին է փոխանցել Մոսկվայի դիրքորոշումը՝ Հայաստանում ՌԴ–ի վերաբերյալ «կառուցողական տեղեկատվական ֆոնի պահպանման անհրաժեշտւթյան» մասին։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցրել են Մոսկվայի և Երևանի միջև սպասվող շփումների օրակարգը, հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Ճշգրտումներ են արվել առաջիկա ռուս-հայկական շփումների ժամանակացույցի շուրջ։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին փոխանցվել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանում անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոնը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական կողմը վերահաստատել է Մոսկվայի առաջարկը՝ մոտ ապագայում անցկացնել երկու երկրների ոլորտային կառույցների հերթական խորհրդակցությունների փուլը։
Հուլիսի 7–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենք։ Այլ մանրամասներ չէին ներկայացվել։